«Պետք չէ դաստիարակել Ձեր երեխաներին. դաստիարակված եղեք դուք, որ նրանք սովորելու բան ունենան...». Սարգիս Գրիգորյան

19:47   28 հունվարի, 2020

Դերասան Սարգիս Գրիգորյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով, որի մեկնաբանություններում խոսել է երեխաների դաստիարակության մասին։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանը պատկերված է դստեր՝ Էվայի հետ։ «Մենք շատ ժամանակ սովորեցնում ենք մեր երեխաներին տարբերել լավը վատից, սերն ատելությունից, ճիշտը սխալից ու այդ (քրտնաջան) աշխատանքից գոհ ասում ենք՝ դաստիարակեցինք մեր էրեխեքին՝ ապրենք մենք...

Հետո անցնում են տարիներ, ու տեսնում ենք, որ չէ, ոնց որ լավ չեն դաստիարակվել, ոնց որ չեն հասկացել մեր էրեխեքը, ու սկսում ենք ջղայնանալ, անպատվել ու շարունակել դաստիարակել...
Սիրելիներս, պետք չէ դաստիարակել Ձեր երեխաներին՝ դաստիարակված եղեք դուք, որ նրանք սովորելու բան ունենան... Ձեզ մի դրեք ուսուցչի տեղ, այլ ապրեք այնպես ինչպես, որ կուզեք Ձեր երեխաները լինեն՝ մի անպատվեք, մի ատեք հարեւանին, հարազատին, հային, մի բամբասեք, մի նեղացրեք Ձեր երեխաների ներկայությամբ Ձեր ամուսնուն, եւ նա դա չի անի... Ուզում եք տալ, սեր ուրեմն սիրեք Ձեր կողակցին, հարեւանին, բարեկամին, հային...

Միայն այդ դեպքում Ձեր երեխաները անկեղծ կժպտան, իսկ դուք հետագայում հպարտ կլինեք նրանց պարկեշտությամբ, մարդ տեսակով ու դաստիարակությամբ... Իմ կարծիքով՝ այլընտրանք չկա։ Աստված օրհնի բոլոր երեխաներին ու տա մեզ՝ մեծերիս իմաստություն...»,- գրել է նա։ 



© NEWS.am STYLE