Ինչպես է Քիմ Քարդաշյանի կրտսեր դուստրը կրոնական երգեր կատարում (վիդեո)

17:11   28 հունվարի, 2020

Ամերիկյան իրապատում-շոուի աստղ եւ մոդել Քիմ Քարդաշյանը Instagram-յան էջում երկուամյա դստեր՝ Չիկագոյի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որը հմայել է նրա բազմաթիվ երկրպագուներին։ Երկրպագուները հիացած են, թե ինչպես է փոքրիկը կատարում «I Love You Jesus» եւ «Hallelujah» երգերը։ «Չիի սիրելի երգերը»,- գրել է Քիմը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

Երկրպագուները հիացել են, որ փոքրիկին դաստիարակում են կրոնի հանդեպ սիրո մթնոլորտում։ Մյուսներին շոկի էր ենթարկել այն փաստը, թե որքան է փոքրիկ Չիկագոն նման Քիմին։ «Ինչ տեղի կունենա, եթե Քիմ Քարդաշյանը մանկական ֆիլտր փորձի»,- գրել է հետեւորդներից մեկը։

Чикаго Уэст

Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն ամուսնացած են 2014թ.-ից։ Նրանք չորս երեխա ունեն՝ Նորթը (2013), Սեյնթը (2015), Չիկագոն (2018), Փսալմը (2019)։ Չիկագոյին ու Փսալմին կրել ու լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։



© NEWS.am STYLE