Լանա Դել Ռեյը «Գրեմմի»-ի կարմի8 գորգին հայտնվել է առեւտրի կենտրոնից գնված սովորական զգեստով

20:14   28 հունվարի, 2020

Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը կարողանում է զարմացնել։ Արտիստը «Գրեմմի» մրցանակաբաշխությանը մասնակցել է ոչ թե դիզայներական հագուստով, այլ զգեստով, որը գնել է առեւտրային կենտրոնում։ Այս մասին նա պատմել է Entertainment Tonight-ի թղթակցին։

Լանան պորտալին հայտնել է, որ ի սկզբանե այլ հագուստ է ընտրել, սակայն վերջին պահին մտափոխվել է։ «Ես այլ զգեստ ունեի, բայց ես ու ընկերս առեւտրային կենտրոնում էինք, եւ ես տեսա այն։ Այն ինձ այնքան դուր եկավ, որ ես որոշեցի գնել»։

Երգչուհին ամենահեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայացրել էր երկար, արծաթափայլ զգեստով, որը զարդարված էր ծոպերով։ Նա զգեստի գույնի բարձրակրունկներ էր ընտրել։ Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Aidan Mattox ապրանքանիշի զգեստն այժմ Harvey Nicholsа խանութի կայքում զեղչով վաճառվում է 183 ֆունտով։

Լուսանկարները՝ Getty Images 



© NEWS.am STYLE