Նաոմի Քեմփբելն ամբողջությամբ մերկ նկարահանվել է Vivienne Westwood գովազդային ընկերության համար (18+)

22:16   28 հունվարի, 2020

Նաոմի Քեմփբելը` ամենահայտնի սուպերմոդելներից մեկը, 27 տարի առաջ մասնակցել է Vivienne Westwood աշուն-ձմեռ 1993 ցուցադրությանը: Այն ժամանակ մոդելը պոդիում է դուրս եկել շատ բարձր կրունկներով կոշիկներով եւ չկարողանալով պահել հավասարակշռությունը ընկել է: Հենց շոուն ինքը, եւ այդ պահը մտել են պատմության մեջ։

Այդ հայտնի ցուցադրությունից 33 տարի անց Նաոմի Քեմփբելն առաջին անգամ մասնակցել է Vivienne Westwood-ի արշավի նկարահանումներին՝ Վիվիեն Վեսթվուդի եւ նրա ամուսին եւ գործընկեր Անդրեաս Կրոնտալերի հետ: Լուսանկարներից մեկում Քեմփբելը մերկ է կերպարանք ընդունել եւ տպավորիչ կրունկներով: Նկարահանումների հեղինակը լուսանկարիչ Յուրգեն Թելլերն է։

«Ես հավատում եմ, որ ամեն ինչ կյանքում գալիս է այն ժամանակ, երբ անհրաժեշտ է: 33 տարի պահանջվեց այն պահից, երբ մասնակցել եմ Vivienne Westwood քարոզարշավին։ Շատ ուրախ եմ, որ կարող եմ դա անել 49-րդ տարեկանում։ Դա պետք է տեղի ունենար հենց այն ժամանակ, երբ պետք է», - ասել է Քեմփբելը նկարահանումների մասին։

Աղբյուրը՝ Esquire

Լուսանկարները՝ WWD/Shutterstock, Vivienne Westwood 



© NEWS.am STYLE