Բիլլի Այլիշը չի ցանկացել «Տարվա ալբոմ» անվանակարգում ստանալ «Գրեմմի» (վիդեո)

23:13   28 հունվարի, 2020

18-ամյա երգչուհի Բիլի Այլիշը դարձել է «Գրեմմի»-ի պատմության մեջ միակ աղջիկը, որին հաջողվել է հավաքել «Մեծ քառյակը»՝ հաղթելով «Տարվա ալբոմ», «Տարվա երգ», «Տարվա ձայնագրություն» եւ «Լավագույն նոր արտիստ» անվանակարգերում:

Սակայն «Տարվա ալբոմ» անվանակարգը հայտարարելիս տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է 18-ամյա թեկնածու Բիլլի Այլիշն շշուկով ասում. «Please don’t be me. Please» («խնդրում եմ միայն ոչ ես, խնդրում եմ»):

Այս անվանակարգում մրցանակի համար պայքարում նրա մրցակիցներն էին Bon Iver-ը, Lizza-ն, Լանա Դել Ռեյը, Արիանա Գրանդեն, Lil Nash X-ը, HERO-ն եւ Vampire Weekend-ը:

Երբ երգչուհին եւ նրա եղբայրը Ֆինեաս Օ’Քոնելը (նա ալբոմի համար գրել է երաժշտություն) բեմ դուրս եկան մրցանակը ստանալու համար, Այլիշն ասաց, որ մրցանակը պետք է ստանար Արիանա Գրանդեն:

«Ես կարծում եմ, որ աշխարհում ամնաշատը նա է արժանի դրան։  Ես սիրում եմ քեզ, շատ շնորհակալ եմ։ Չեմ պատրաստվում ծախսել ձեր ժամանակը։ Սիրում եմ ձեզ։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար», — ասել է երգչուհին:

Բիլլի Այլիշը «Գրեմմի» մրցանակ է ստացել գլխավոր անվանակարգերում՝ «Տարվա ձայնագրություն» եւ «Տարվա երգ» (Bad Guy), «Տարվա ալբոմ» (When We All Fall Asleep, Where Do We Go?) եւ «Լավագույն նոր արտիստ»:

Նա մրցանակի պատմության մեջ ամենաերիտասարդ արտիստն է, որը հաղթել է «Տարվա ալբոմ» գլխավոր անվանակարգում: Բացի այդ, նա բոլոր ժամանակների երկրորդ կատարողն է, որը հաղթել է միանգամից չորս հիմնական կատեգորիաներում:

Այլիշի դեբյուտային ձայնասկավառակը նույնպես ճանաչվել է «Լավագույն փոփ ալբոմ» եւ արժանացել «Լավագույն պրոդաքշն» մրցանակին:

Լուսանկարը՝ AP Photo/Chris Pizzello



© NEWS.am STYLE