«Ներդաշնակ». Գոռ Եփրեմյանի ու սիրելիի մեղմ գրկախառնությունը

10:39   29 հունվարի, 2020

Երգիչ Գոռ Եփրեմյանը կիսվել է ջերմ լուսանկարով։

Նա Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել սիրելիի՝ պարուհի, դերասանուհի Էլեն Հարությունյանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ Կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին, ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ Կալիֆոռնիայում։ Մեկնաբանությունների հատվածում Գոռն առաջարկել է շարունակել իր միտքը, իսկ հետեւորդները չեն մոռացել հաճոյախոսություններ գրել նրանց. «Ամենագեղեցիկ զույգը։ Միշտ միասին եղեք», «շքեղ լուսանկար, շատ ներդաշնակ եք»։

Ավելի վաղ հրապարակված կադրում զույգը ջերմ գրկախառնված էր։ Լուսանկարն արված էր ամանորյա դեկորների ֆոնին։ Նրանք մեղմ ժպտում էին։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում երգիչը գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE