«Սերն աշխարհի հանդեպ սկսվում է այն ժամամակ, երբ հասկանում ես, որ ամենակարեւոր գանձը քեզ համար դու ես, քո հոգին»․ Լիլիթ Բասյանի հմայիչ կերպարը

23:40   28 հունվարի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

Instagram-ում հրապարկված լուսանկարում Լիլիթը վառ շպարով է, կրում է խորը դեկոլտեով հագուստ։ Հայացքն ուղղված է ներքեւ։ կադրին կից նա գրել է․ «Սերն աշխարհի հանդեպ սկսվում է այն ժամամակ, երբ հասկանում ես, որ ամենակարևոր գանձը քեզ համար դու ես, քո հոգին։ Միայն այն ժամանակ, երբ սկսում ես գնահատել քո հոգին, սկսում ես հասկանալ ու գնահատել այս աշխարհը»։

Օրերս հրապարկված լուսանկարում Լիլիթը երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ էր։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ Լիլիթը կրում էր ջինսե կարճ կիսաշրջազգեստ, ջինսե բաճկոն։ Կերպարն ամբողջացրել էր ոճային փոքրիկ պայուսակն ու սպորտային կոշիկները։ Լիլիթը հրապարակմանը կից գրել էր․ «Ամերիկա, իմ հրաշալի օրերը Վասիլիի հետ։ Մենք դրանք կկրկնենք @anahitsimonyan։ Դու ինձ այդպես էլ Դիսնեյ չտարար, պարտք ես»։



© NEWS.am STYLE