Դիզայներական զգեստը բրդե գուլպաների հետ. «հետաքրքիր ոճ» Նատալյա Վոդյանովայի կողմից

15:43   29 հունվարի, 2020

Ռուս սուպերմոդել Նատալյա Վոդյանովան Instagram-ի իր հետեւորդներին զարմացրել է նոր կերպարով։ Իր էջում հրապարակված լուսանկարում նա նրբագեղ շիֆոնե զգեստ է կրում, որը զարդարված է ծաղկային պրինտով։ Նա այն համադրել էր բեժ գույնի բրդե գուլպաների հետ։ Վադյանովայի զգեստն այնքան է դուր եկել որոշ երկրպագուների, որ նրանք որոշել են ճշտել, թե որտեղից է նա այն գնել։ Պատասխանելով հետեւորդներից մեկի հարցին՝ մոդելը խոստովանել է, որ զգեստը պատրաստվել է դիզայներ Ուլյանա Սերգեյենկոյի կողմից։

«Հետաքրքիր ոճ», «որքան նուրբ է», «գեղեցկուհի»,- հիացել են հետեւորդները։

Ամանորյա գիշերը 37-այա Նատալյա Վոդյանովան հայտարարել է, որ մոտակա ժամանակաշրջանում կամուսնանա ֆրանսիացի 42-ամյա գործարար Անտուան Արնոյի հետ։ Մոդելն Instagram-ում համատեղ լուսանկար է հրապարակել սիրելիի հետ ու ցույց տվել խոշոր ադամանդով զարդարված նշանադրության մատանին։

Աղբյուրը՝ 5-tv.ru, Instagram



© NEWS.am STYLE