«Առանց նրա ձանձրալի է, վատ եւ անհարմար». Մարգարիտա Սիմոնյանը ջերմ շնորհավորել է սկեսրոջ ծննդյան օրը

10:11   29 հունվարի, 2020

Թատրոնի եւ կինոյի դերասանուհի, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր արտիստ Լաուրա Գեւորգյանը դառնում է 81 տարեկան։ Հայկական կինոյի ամենագեղեցիկ կանանցից մեկը հիմնականում նկարահանվել է ամուսնու՝ կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի ֆիլմերում։ Այսօր նշանակոր ռեժիսորի այրու մասին վերջին տեղեկությունները երկրպագուներն իմանում են նրա հարսից՝ Տիգրան Քեոսայանի կնոջից՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանից։ Լրագրողի հետեւորդները հիանում են նրանց ընկերությամբ։ Այսօր նա ջերմ շնորհավորել է Լաուրա Աշոտովնային։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

«Այսօր այն կնոջ ծննդյան օրն է, որը մեր տան ամենաօրյա տոնն է՝ Լաուրա Աշոտովնա Քեոսայանի՝ Տիգրանի մոր եւ իմ սկեսրոջ։ Առանց նրա ձանձրալի է, վատ, անհարմար։ Նրա նրբագեղությունը, արիստոկրատիզմը, արժանապատվությունը եւ վսեմություն ինձ ամեն օր սովորեցնում են՝ ինչպիսին պետք է լինի իսկական կինը։ Նրա սրտացավությունն ու բարությունը ջերմացնում են մեր կյանքերի յուրաքանչյուր րոպե։ Նրա վերաբերմունքն իմ նկատմամբ ինձ ստիպում է յուրաքանչյուր օր Աստծուն շնորհակալություն հայտնել այդպիսի նվերի համար։ Նրա ոչ երկրային գեղեցկությունը հիացնում է բոլորին, ովքեր նրան հանդիպում են։ Նրա գիտությունն ինձ օգնում է ավելի լավը դառնալ։ Նրբագեղ, խելացի, իմաստուն, ցնցող իմ սկեսուր, միշտ երջանիկ եղեք, առողջ, լի ուժով ու սիրով։ Պաշտում եմ»,- գրել է Սիմոնյանը։

Instagram-ում տատիկին շնորհավորել են նաեւ դերասանուհու թոռները՝ Տիգրանի ավագ դուստրը՝ Ալեքսանդրան եւ Դավիթի դուստրը՝ Լաուրան։ Նրանք Լաուրա Աշոտովայնին շնորհավորել են՝ հրապարակելով նրա արխիվային լուսանկարներն ու հիացմունքի խոսքեր գրելով։



© NEWS.am STYLE