«Մատանիների տիրակալ»-ի հայ աստղը BAFTA-ի պատվավոր մրցանակ կստանա

11:16   29 հունվարի, 2020

Կինոյի ու հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիան (BAFTA) դերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր Էնդի Սերկիսին պատվարվոր մրցանակ կհանձնի կիոնարվեստում նշանավոր ներդրման համար, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Պարբերականը մեջբերում է կազմակերպիչների պաշտոնական հայտարությունը՝ նշելով, որ Սերկիսը, որը կերտել է այնպիսի կերպարների, ինչպիսիք են Գոլումը («Մատանիների տիրակալ» եւ «Հոբիթ»), Կեսար («Կապիկների մոլորակը»), Քինգ Քոնգ («Քինգ Քոնգ») եւ Սնոուկ («Աստղային պատերազմներ») «առաջամարտիկ է դարձել այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են motion capture եւ performance capture, ինչպես նաեւ լայնացրել է չափանիշները, թե ինչն է 21-րդ դարում դերասանություն համարվում»։

Картинки по запросу

BAFTA մրցանակաբաշխության արարողությունը լոնդոնյան «Ալբերտ Հոլում» տեղի կունենա 2020թ.-ի փետրվարի 2-ին։ Հավակնորդների անունները հայտարարվել են հունվարի սկզբին. պոտենցիալ մրցանկաների թվով լիդեր է դարձել Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմը։

Լուսանկարները՝ Getty Images 



© NEWS.am STYLE