Աննա Թովմասյանի նուրբ կերպարը

11:46   29 հունվարի, 2020

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգիչ Արամեի կինը սպիտակ հագուստ է կրում։ Նա արձակել է մազերը ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։ «Նրան շնորհակալություն հայտնիր արեւի, քամու թարմության ու այգաբացի լույսի համար... Իսկ եթե սիրտդ կսկածներով է լի, պարզապես Աստծո հետ խոսիր... Թող Աստված մեզ բոլորիս պահպանի»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան պատկերված է ամունու՝ Արամեի հետ։ Աննան ձմեռային տաք վերարկու էր կրում, վարսերն արձակված էին, առանց շպարի էր։ Հրապարակմանը կից Աննան անգլերեն լեզվով գրել էր․ «Իմ սեր»։  Ի դեպ, նախորդ տարի զույգը երկորդ անգամ ծնող է դարձել. դեկտեմբերին լույս աշխարհ է եկել գեղեցիկ զույգի որդին։



© NEWS.am STYLE