«Դու կյանքում ստանում ես այն, ինչը խնդրելու քաջություն ես ունեցել».10 ազդեցիկ միտք Օփրա Ուինֆրիից, որն այսօր նշում է 66-ամյակը

15:05   29 հունվարի, 2020

Աշխարհի ամենահայտնի մեդիադեմքերից մեկը՝ ամերիկացի հաղորդավարուհի՝ Օփրա Ուինֆրին, այսօր՝ հունվարի 29-ին, նշում է ծննդյան 66-ամյակը: Ժամանակին հաղորդավարուհին ճանաչում ձեռք բերեց The Oprah Winfrey Show-ի շնորհիվ, որը հեռարձակվում էր 1986-ից 2011 թ-երին: Հաղորդնան շրջանակում Օփրան ոչ միայն հասցրել է հյուրընկալել ամենաազդեցիկ հայտնիներին, այլեւ ստանալ մի շարք կոչումներ՝  դառնալով «Բոլոր մեդիաների թագուհի» եւ ճանաչվելով 20-րդ դարի ամենահարուստ աֆրոամերիկուհին:

 NEWS.am STYLE-ն առաջարկում է վերհիշել մեդիադեմքի մենաազդեցիկ մտքերից մի քանիսին:

«Երբ ինքդ գնահատես քո արածը, այդ ժամանակ էլ աշխարհը կգնահատի քեզ»:

«Այս պահի քո լավ արածը հաջորդ վայրկյանին քեզ նոր ու լավ տեղ կտանի»:

«Շնորհակալ եղեք այն ամենի համար, ինչ ունեք, եւ կստանաք ավելին, իսկ եթե դժգոհեք ունեցածից, միշտ էլ մի բան կպակասի ձեզ կյանքում»:

«Դու կարող ես ամեն ինչ ունենալ, բայց ոչ ամենը՝ միանգամից»:

«Կյանքում ամենադժվարը հասկանալն է, թե որ կամուրջներով պետք է քայլես եւ որոնք՝ այրես»:

«Մարտահրավերները պարգեւ են, որոնք օգնում են փնտրել նոր ձգողականություն: Մի պայքարեք դրանց դեմ, պարզապես նոր ուղիներ գտեք դիմակայելու»:

«Կատարյալ ներողամտությունն այն է, երբ դու ասում ես՝ «Շնորհակալ եմ այս կենսափորձի համար»»:

«Դու չես դառնում այն, ինչ ուզում ես, այլ այն, ինչին հավատում ես»:

«Դու կյանքում ստանում ես այն, ինչը խնդրելու քաջություն ես ունեցել»:

«Ես վստահ եմ, որ ամեն ինչ էլ իր իմաստն ունի, այլ հարց է արդյոք մենք ունենում ենք այնքան իմաստություն, որ դա հասկանանք»:

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE