«Ես միշտ գնում եմ երազանքներիս հետեւից...». Սոֆի Մխեյան

16:42   29 հունվարի, 2020

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին ջինսե տաբատ է կրում, սեւ վերարկու եւ նույն գույնի երկարաճիտ կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ կադրերն արվել են Արարատում։ «Ես միշտ գնում եմ երազանքներիս հետեւից...»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր հմայիչ եւ «տաքուկ» կերպարում։ Սոֆին դեղին գլխարկ էր կրում, նույն գույնի ակնոց եւ փքված, տաք վերնազգեստ։ Հրապարակմանը կից երգչուհին դիմել էր հետեւորդներին․ «Բարի ուշ երեկո..., եթե հարցեր կան խնդրեմ գրեք կպատասխանեմ սիրով` մինչև 00:00 ձեր տրամադրության տակ եմ ) սկսեցինք»։



© NEWS.am STYLE