«Օսկար»-ը պաշտոնական ընդունելությանը հավակնորդներին բուսական ճաշացանկ կառաջարկի Խոակին Ֆենիքսի պատճառով

18:13   29 հունվարի, 2020

Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է, որ այս տարի «Օկսար» մրցանակաբաշխությունից հետո կմատուցվեն գերազանցապես բուսական մթերքից պատրաստված ճաշատեսակներ, հայտնում է Variety-ն։ «Օկսար»-ին հաջորդող երեկույթի ճաշացանկը 70 տոկոսով վագանական կլինի։

Կազմակերպիչները պարզաբանում են, որ ճաշացանկի այդ ռադիկալ փոփոխություններին ոգեշնչել է դերասան Խոակին Ֆենիքսը, որն այս տարի «Օսկար» մրցանակի է հավակնում «Ջոկեր» ֆիլմում դերակատարման համար։ Դերասանն արդեն երկար ժամանակ է՝ հետեւում է բուսական դիտեայի եւ հանդես է գալիս ի պաշտպանություն կենդանիների իրավունքների։

Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակների հանձնման 92-րդ արարողությունը տեղի կունենա փոտրվարի 9-ի լույս 10-ի գիշերը։ Անվանակարգերում առաջադրումների քանակով ռեկորդակիրը Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմն է, որը հավակնում է տասնմեկ մրցանակի։

Լուսանկարները՝ AUL DRINKWATER/NBC, կադր «Ջոկեր» ֆիլմից 



© NEWS.am STYLE