Էնրիկե Իգլեսիասն ու Աննա Կուրնիկովան սպասում են երրորդ երեխայի ծնունդին

19:14   29 հունվարի, 2020

Վերջերս լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին Աննա Կուրնիկովայի հղիության մասին։ Այդ տեղեկատվությունն իսպանական պարբերականներից մեկին հայտնել էին ինսայդերները։ Այսօր նորությունը, որ 38-ամյա Աննա Կուրնիկովան եւ 44-ամյա Էնրիկե Իգլեսիասը կրկին ծնողներ կդառնան, հաստատվել է։

Հղի Կուրնիկովայի առաջին լուսանկարը հայտնվել է «HOLA!» ամսագրի նոր համարի շապիկին։ Բացառիկ լուսանկարն արվել է աստղային զույգի՝ զբոսանավի վրա հանգստի ընթացքում։ Կադրում Աննան սպորտային հագուստ է կրում, որը չի թաքցնում նրա կլորացած որովայնը։

Աղբյուրը՝ Unian.net

Լուսանկարները՝ SSAC BALDIZON/NBAE/GETTY, Hola!



© NEWS.am STYLE