Դեցլի հայրը չի հավատում թոռան հետ ազգակցական կապին եւ ԴՆԹ թեստ է պահանջում

22:17   29 հունվարի, 2020

Դեցլի հայրը՝ Ալեքսանդր Տոլմացկին թոռանից՝ Թոնիից ԴՆԹ թեստ է պահանջում։  Երաժշտի այրին՝ Յուլիա Կիսելյովան եւ նրա ծնողները թշնամաբար են տրամադրված միմյանց նկատմամբ, գրում է «СтарХит»:

Դեցլը տղային համարում էր հարազատ, հոգ էր տանում նրա մասին, նրա հետ անցկացնում էր ազատ ժամանակը, իսկ ահա կնոջ հետ տարաձայնություններ լինում էին։  «Նրանք չէին կարող պայմանավորվել տարբեր հարցերի շուրջ։  Ջուլիան չի գրանցել երեխայի հորը՝ այդպիսով փորձելով ազդել նրա վրա», - պատմել են Դեցլի շրջապատում։

Картинки по запросу "децл фото с сыном""

Հիմա էլ Կիրիլի հայրը պահանջել է թոռանից ԴՆԹ թեստ անցկացնել։  Այս մասին ասվում է «Андрей Малахов. Прямой эфир» շոուի անոնսում։  Թե ինչն է ստիպել նրան կասկածել թոռան հետ արյունակցական կապին, դեռ հայտնի չէ։

2019-ի փետրվարի 3-ի գիշերը մահացել է ռեփեր Կիրիլ Տոլմացկին, որը 2000-ականների սկզբին հայտնի է դարձել Դեցլ կեղծանվամբ։  Մահվան պատճառը սրտի կանգն է եղել. երաժիշտը համերգից հետո իրեն վատ է զգացել։  Նա 35 տարեկան էր։



© NEWS.am STYLE