Սիլվեստր Ստալոնեն ամբողջովին ճերմակած մազերով

23:12   29 հունվարի, 2020

Բոլոր ժամանակների եւ ժողովուրդների մարտաֆիլների ամենահայտնի աստղերից մեկը՝ Սիլվեստր Ստալոնեն, որը հայտնի է բռնցքամարտիկ Ռոկի Բալբոայի կերտած դերով, Instagram-ում տեսաուղերձ է հրապարակել, որում նա ներկայացել է ամբողջությամբ ճերմակած մազերով:

Արտիստը դիմել է հետեւորդներին եւ կոչ արել գնալ նպատակի հետեւից եւ երբեք կանգ չառնել:

Հրապարակմանը կից նա մեջբերել է Ռոկի Բալբոային՝ «Ռոկի» ֆիլմերի շարքից իր կերպարին։

Դատելով ամենից՝ դերասանը պարզապես ցանկացել է հանգստանալ։ Նախկինում լեգենդար դերասանը ներկում էր մազերը, խնամքով դրանք հարդարում եւ սափրվում, իսկ հիմա ամեն ինչ թողել է ինքնահոսի: Սակայն մեկնաբանություններում հետեւորդները խոստովանել են, որ Ստալոնեի նման կերպարն իրենց դուր է գալիս:

Լուսանկարը՝ Getty images



© NEWS.am STYLE