Victoria's Secret ապրանքանիշը կարող են վաճառել. The Wall Street Journal

11:18   30 հունվարի, 2020

«The Wall Street Journal» թերթը հայտնել է, որ L Brands Inc. ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Լեսլի Վեկսները կարող է լքել պաշտոնը։

Լրատվամիջոցի աղբյուրները նաեւ հայտնել են, որ ընկերության ղեկավարը, որին պատկանում է Victoria's Secret ներքնազգեստի ապրանքանիշի խանութների ցանցը, կարղ է այն ամբողջությամբ կամ մասնակիորեն վաճառել։

Բացի այդ՝ մի քանի այլ լրատվամիջոց կարծիք է հայտնել, որ Վեկսները չի լքի պաշտոնը։ Նշվում է, որ Լեսլի Վեկսները պաշտոնը զբաղեցնում է 1963թ.-ին, երբ ընկերությունը հիմնադրվել է։

Ի դեպ, նախորդ տարվա ամռանը հայտնի է դարձել, որ չեղարկվել է համաշխարհային մակարդակի մոդելների մասնակցությամբ ավանդական շոուն։ Հաղորդվում էր, որ ընկերությունը խնդիրներ ունի մարկետինգի հետ, ինչ հետեւանքով վաճառքը կտրուկ ընկել է։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ TWJ, Getty Images



© NEWS.am STYLE