Հասմիկ Խոջյանի քնքուշ կերպարը

23:43   29 հունվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր հոլովակ է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ ու հմայիչ կերպարը։

View this post on Instagram

A post shared by Hasmik Khojyan Հասմիկ Խոջյան (@hasmikkhojyan) on

Instagram-ում հրապարակված տեսանյութում երիտասարդ դերասանուհին ավտոմեքենայի մեջ է։ Նա ձմեռային կերպարում է․ կրում է մուգ երանգի վերարկու։ Հասմիկն արձակել է վարսերն ու վառ շպար ընտրել։ «Բոլորիդ մաղթում եմ լավ տրամադրություն», - հրապարակմանը կից գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ բլուզ էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ Մեկնաբանություններում Հասմիկն օգտագործել էր «երջանիկ մարդ» հեշթեգը եւ հետեւորդներին հարցրել՝ արդյոք նրանք իրենց երջանիկ համարում են։



© NEWS.am STYLE