Ոճային ու հետաքրքիր. Մերի Հակոբյանի լուսանկարը Մոսկվայից

12:46   30 հունվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին բաց գույնի ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Մերին արձակել է երկար մազերը եւ նախապատվություն տվել զուսպ շպարին։ Դերասանուհին կադրերը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները գնահատել են նրա գեղեցկությունը։

Ավելի վաղ հրապարկված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է կարմիր բլուզի հետ. այն բաց է ուսի հատվածում։ Դերասանուհին արձակել է մազերը, նուրբ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ «Զարմանալի է՝ ինչ կարող է անել արեւի մի շողը մարդու հոգու հետ»,- լուսանկարներից մեկը ռուսերենով մակագրել է նա։



© NEWS.am STYLE