Համարձակ ու գրավիչ. Իջինի նոր հոլովակը

16:11   30 հունվարի, 2020

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը միշտ առանձնանում է իր գրավիչ կերպարներով։ Այս անգամ եւս երգչուհին ներկայացել է համարձակ կերպարում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от My Official Page (@egine_gr)

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Իջինն արածաթափայլ զգեստ է կրում։ Այն առանձնանում է կտրվածքով ոտքի եւ բացվածով մեջքի հատվածում։ Հմայիչ երգչուհին այն համադրել է բարձրակրունկների եւ փոքրիկ պայուսակի հետ։ Իջինն արձակել է մազերը եւ արտահայտիչ շպար ընտրել։ «Ինչ է հարկավոր անել, երբ համակրելի տղայի ես տեսել»,- մեկնաբանություններում կատակել է երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Իջինը սպիտակ զգեստ էր կրում, իսկ իրանը զարդարում էր խոշոր վզնոցը։  «Իսկական կինը զգայական հարաբերություններ ունի շրջապատող աշխարհի հետ։ Նրա սեքսուալությունն այդ զգայականության մի ասպեկտն է։ Նա կարողանում է վայելել բույրերը, հնչյունները, բնության գեղեցկությունը, ուտելիքի համը։ Նա կարողանում է զգալ գեղեցկության նուրբ սահմանները։ Նա կյանքը սիրում է զգայական մակարդակում, եւ դա նրան կատվային հմայք է հաղորդում»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE