18:41 30 հունվարի, 2020Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ է կրում։ Որպես աքսեսուար՝ նա վարդագույն գլխազարդ է ընտրել եւ արեւային ակնոց։ Կադրում է հայտնվել նաեւ գեղեցիկ վարդերի մեծ փունջը։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են գրել նրան. «Սիրուն, նուրբ, քնքուշ, նազանի, կանացի...», «Գարուն աղջիկ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին տարիների բնակության է տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, պատկերված էր քրոջ հետ։ «Լուսնյակս»,- այսպես էր լուսանկարը մակագրել Արմինկան, որն, ինչպես միշտ, ոճային կերպարում էր։ Նա միջին երկարության սպիտակ զգեստ էր ընտել, որը համադրել էր կարմիր երկարաճիտների հետ։ Նա արձակել էր մազերն ու նուրբ շպարով էր։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել նրանց. «Գեղեցկուհիներ», «տիկնիկներ»։