Ստաս Պիեխան յուրովի է շնորհավորել Էդիտա Պիեխայի տարեդարձը

16:51   31 հուլիսի, 2013

Սովետական եւ ռուսական էստրադային երգչուհի, դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդիտա Պիեխան նշում է ծննդյան 76-ամյակը: Երգչուհու թոռնիկը՝ Ստաս Պիեխան, տատիկին յուրովի է շնորհավորել:

«Լիազորված եմ հայտարարել. ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԷԴԻՏԱ… Այսօր նա դարձավ 76 տարեկան եւ նրա ամբողջ գոյությունը կազմված է այն երաժշտությամբ եւ ժողովրդական սիրով, որը չի մարում: Եվ ոչինչ, որ մեր պետությունում չեն գնահատում ԽՍՀՄ արտիստներին եւ չեն հպարտանում նրանցով (ինչպես նրանք արժանի են)… Նա երջանիկ է հարուստ լինել այլ համարժեքով… Ժողովրդի սիրով: Շնորհակալություն բոլորին, ովքեր սիրում եւ հիշում են: Շնորհավորեք… Խոստանում եմ բոլոր շնորհավորանքները բարձրաձայն կարդալ օրվա հերոսուհու համար»,- Instagram-ի իր էջում գրել է Ստասը եւ իր մանկությունից արխիվային լուսանկար հրապարակել:

 

Նշենք, որ անցած տարին Պիեխայի համար ծանր էր. արտիստուհին առողջական խնդիրներ ուներ: Նա երկու անգամ վիրահատվեց. Գերմանիայում նրա ծնկահոդերը փոխարինեցին մետաղականով, իսկ ռուս բժիշկները հեռացրեցին մեջքի նյարդը, որը երգչուհուն խանգարում էր քայլել:



© NEWS.am STYLE