«Ընկերներ»-ից Ռոսն արդարացել է սերիալում ռասիզմի համար

14:39   30 հունվարի, 2020

«Ընկերները» սերիալի դերասան Դեւիդ Շվիմերը, որը կատարել է Մոնիկայի եղբոր՝ Ռոս Գելերի դերը, արդարդացել է սերիալում ռասիզմի համար, հայտնում է The Guardian-ը։

«Հնարավոր է՝ պետք է սեւամորթ դերասանների կամ ասիացիների մասնակցությամբ «Ընկեր» հայտնվեին։ Բայց ես լավ էի գիտակում ռասսայական բազմազանության բացակությունը եւ հանդես էի գալիս ի պաշտպանություն նրա, որ Ռոսը հանդիպեր ոչ միայն սպիտակամորթ կանանց հետ։ Շոուում իմ առաջին ընկերուհիներից մեկն ասիացի է եղել, իսկ ավելի ուշ իմ կերպարը հանդիպել է աֆրոամերիկացիների հետ։ Սա իմ կողմից գիտակցված ժեստ էր»,- ասել է արտիստը։

Անդրադառնալով սերիալի հայտնիությանը՝ դերասանն այն կապել է այն ժամակների կարոտի հետ, երբ բացակայում էին սոցիալական ցանցերն ու ժամանակակից գադջեթները։ Դեւիդ Շվիմերը նշել է, որ կատակերգական սերիալի հերոս է դարձել վեց ընկերոջից բաղկացած թիմը, որոնք նստում ու խոսում էին միմյանց հետո։

Ավելի վաղ Twitter-ի օգտատերերը քննարկում էին, որ «Ընկերներ»-ում կարելի է սեքսիզմ, ռասիզմ, հոմոֆոբիա եւ գեր մարդկանց նկատմամբ ատելություն նկատել։ Օգտատերերի կարծիքով՝ հերոսների շատ կատակներ այժմ անտեղին են թվում։

Լուսանկարները՝ Rich Fury/Invision/AP, Getty Images



© NEWS.am STYLE