Պաուլո Կոելոն ջնջել է մանկական գրքի սեւագիրը, որը գրում էր Բրայանտի հետ

15:45   30 հունվարի, 2020

Բրազիլացի գրող Պաոլո Կոելոն ջնջել է մանկական գրքի սեւագիրը, որի վրա աշխատել է հայտնի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի հետ, որը հունվարի 26-ին մահացել է ուղղաթիռի կործանման արդյունքում, հայտնում է AP-ն։

Պարբերականի հաղորդմամբ՝ Կոելոյի «Ալքիմիկոս»-ը Բրայանտի սիրելի գիրքն էր։ Միասին գիրք գրելու գաղափարը նրանց մոտ ծագել է դեռ 2016թ.-ին, իսկ գործի էին անցել մի քանի ամիս առաջ։ Սակայն գրողը որոշել է, որ առանց հանգուցյալ համահեղինակի գիրքը հրատարակելն իմաստ չունի։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Writer (@paulocoelho)

«Դու ավելին էիր, քան պարզապես մեծ խաղացող, սիրելի Կոբի Բրայանտ։ Ես շատ բան եմ իմացել՝ աշխատելով քեզ հետ։ Բայց հենց հիմա ես կոչնչացնեմ սեւագիրը, քանի որ գիրքը կորցրել է իմաստը»,- պարզաբանել է նա։

նախկինում Կոբի Բրայանտը տարբեր գրողների հետ աշխատել է որպես համահեղինակ սպորտի վերաբերյալ գրքեր գրելիս։ Դրանցից ամենահայտնին «The Wizenard» շարքն է, որի գլխավոր հերոսներից մեկը Ռեինն է։ Ասում են՝ Կոբին իրեն ասոցացնում էր հենց նրա հետ։

Լուսանկարները՝ Time/Niels Ackermann



© NEWS.am STYLE