«Նրա մայրը կհպարտանար նրանով». արքայազն Հարիի ընկերը մեկնաբանել է «մեգզիթի» հետ կապված իրավիճակը

16:39   30 հունվարի, 2020

Թագավորական տիտղոսներից հրաժարվելու եւ Կանադա տեղափոխվելու որոշումից երկու շաբաթ անց արքայազն Հարին ու Մեգան Մարքլը դաժան քննադատության են ենթարկվում լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում։ Հարիի ընկերը՝ Նաչո Ֆիգերասը, որոշել է պաշտպանել եւ պարզաբանել՝ ինչու է արքայազնը նման որոշում կայացնել։

«Մի քանի օր առաջ խոսել եմ Հարիի հետ։ Նա տանջվում է իր հետ կատարվածից, նրանից, որ շատ մարդիկ դատապարտում են նրան։ Նա իրեն պահում է որպես հայր, փորձում է պաշտպանել իր երեխային եւ կնոջը ցանկացած գնով։ Նա անհավանական մարդ է դարձել, տղամարդ, որով նրա մայրը կհպարտանար (հանգուցյալ արքայադուստր Դիանան)։ Ես սիրում եմ նրան որպես լավ մարդ եւ շատ ուրախ իր կյանքի նոր մասի համար»,- պատմել է Նաչո Ֆիգերասը։

Принц Гарри и Начо Фигерас

«24-Lifestyle»-ը գրում է, որ Նաչո Ֆիգարեսի հետ Հարին ծանոթացել է բարեգործական հանդիպումներին։ Այդ ժամանակներից ի վեր մարզիկն ակտիվորեն աջակցում էր Բրիտանիայի արքայազնին եւ միշտ դրական է արտահայտվել նրա ու ընտրյալի՝ Մեգան Մարքլի մասին։ Արչիի ծնունդից հետո Նաչոն խոստովանել է, որ Հարին հրաշալի ու հոգատար հայր է, այդ պատճառով տղայի բախը ծնողների հարցում բերել է։

«Մենք պարզապես խոսում ենք հայրության մասին, եւ նա գիտի՝ ինչ է անում։ Նա զարմանալի տղա է։ Իրականում ես ոգեշնչում եմ գտնում նրանում, ինչ նա անում է։ Ես սիրում եմ նրան որպես լավ ընկեր եւ շատ ուրախ եմ իմ կյանքի նոր հատվածի համար»,- նախկինում պատմել է Նաչո Ֆիգերասը։



© NEWS.am STYLE