Նոր DENIM հավաքածու Վիկտորիա Բեքհեմից

17:23   31 հուլիսի, 2013

Վիկտորիա Բեքհեմի ինտերնետ-խանութում ներկայացվել են Victoria Beckham denim աշուն-ձմեռ 2013/14 նոր հավաքածուն, ինչպես նաեւ հաջորդ սեզոնի պայուսակները:

Այս տարվա մարտի վերջից պաշտոնապես թողարկվել էր Victoria Beckham ապրանքանիշի նոր կայք-խանութը: Այն կազմված է երկու բաժնից. առցանց խանութ, որտեղ կարելի է ձեռք բերել բացառիկ զգեստներ, պայուսակներ եւ դենիմ, եւ երկրորդ բաժինը, որը լի է տեսանյութերով եւ լուսանկարներով, որոնք արել է հենց Բեքհեմը:

 

DENIM-ը նոր, վառ հավաքածու է, որտեղ կարելի է բազմաթիվ նորույթներ գտնել: Բացի սովորական skinny jeans-ից, այստեղ կարելի է գտնել նաեւ տարբեր այլ ջինսեր. նեղ, կարճացված կամ լայն, մի խոսքով՝ ցանկացած ճաշակի համար:

 

Դրանց հետ ներկայացված են միատոն շապիկներ, վանդակավոր վերնաշապիկներ, լայն մարզաշապիկներ եւ կաշվե բաճկոններ, ինչպես նաեւ դեղին ձեռնոց եւ կոպիտ երկարաճիտ կոշիկներ: Այս ամենը պարզ է եւ հասկանալի, ինչպես Վիկտորիա Բեքհեմի ցանկացած հավաքածու:

 

Հաջորդ սեզոնի Victoria Beckham պայուսակները վառ են լինելու: Մասնավորապես, The Liberty Shopper-ը ներկայացված է կարմիրով ու կիտրոնագույնով, եւ կարելի է գործածել ինչպես առօրյայում, այնպես էլ երեկույթի ժամանակ, աշխատավայրում կամ լողափին: Այս մասին հարցազրույցներից մեկում ասել է Վիկտորիան:

Այս տարի բացի վառ դեղինից, Beckham-ի պայուսակները ներկայացված են նաեւ ավելի զուսպ գույներով, օրինակ՝ շոկոլադագույն Victoria tote-ն:

Գրիգոր Ավետիսյան



© NEWS.am STYLE