«Понял я, что ай лав ю»․ Մարտիրոսյանն անոնսել է Գալուստյանի նոր հիթը

23:12   30 հունվարի, 2020

Super Ժորիկի «Хочу тибя любицца» հիթի ցնցող հաջողությունից հետո, որը մեծ հայտնիություն է ստացել ծիծաղելի տեքստի եւ ռիթմիկ երաժշտության շնորհիվ, Միխայիլ Գալուստյանը նոր «ռումբ» է պատրաստում: Նոր երգի վերնագիրն ու մի քանի տող իր Instagram-ում հրապարակել է Գարիկ Մարտիրոսյանը։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Միշան կանգնած «Black star» ձայնագրման ստուդիայում եւ Մարտիրոսյանի հետ քննարկում է ձայնագրման ընթացքը: Դատելով ամենից՝ նոր հիթը կոչվելու է «Понял я, что ай лав ю»։

Միխայիլ Գալուստյանի «Хочу тибя любицца» երգի դեբյուտային տեսահոլովակը YouTube-ում մոտ 30 մլն դիտում է ունեցել։  Կադրերում հայտնի կատակերգուն ներկայանում է արեւելյան կրքոտ տղամարդու՝ սուպեր Ժորիկի կերպարում։



© NEWS.am STYLE