«Լուրջը»․ Սոֆի Դեւոյան կրտսերը՝ հմայիչ կերպարում

22:33   30 հունվարի, 2020

Սոֆի Դեւոյան կրտսերը կիսվել է նոր լուսանկարով, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Երիտասարդ պարուհի եւ դերասանուհի Սոֆին հրապարակվածծ կադրում կրում է կարմիր երանգի բլուզ, սեւ գույնի վերարկու։ Նրա վարսերն արձակված են, նախընտրել է նուրբ շպար։ Հրապարակմանը կից Սոֆին գրել է․ «Լուրջը»։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ գրել․ «շատ սիրուն եք, Սոֆի ջան։ Իրական շողացող արեգակ եք», «սիրուն», «գեղեցիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրում նա տատիկի՝ պարուհի Սոֆի Դեւոյանի հետ էր։ Երկուսն էլ էլեգանտ ու հմայիչ կերպարում էին։ «Շատ տարբեր, բայց եւ շատ նման»,- հրապարակումը մակագրել էր Սոֆին։ 



© NEWS.am STYLE