«Նոր սանրվածք, նոր զգացողություններ»․ Սոֆյա Պողոսյանի ոճային կերպարը

10:41   31 հունվարի, 2020

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ ու ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին աֆրիկյան հյուսքերով է, մեղմ ու նուրբ շպարով։ Կրում է երկնագույն բլուզ, կապույտ վերարկու։ Հրապարակմանը կից դերասանուհին անգլերեն լեզվով գրել է․ «Նոր սանրված, նոր զգացողություններ»։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել դերասանուհուն. «շատ գեղեցիկ է», «Շատ է սազում»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն բլուզ էր կրում։ Նա հավաքել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին՝ շուրթերն ընդգծելով մուգ գույնով։ «Մարդկանց ստպիր երջանիկ զգալ այսօր»,- գրել է նա։ 



© NEWS.am STYLE