11:49 31 հունվարի, 2020Սերիալային դերասանուհի Մերի Հակոբյանն իր միկրոբլոգում բավականին ակտիվ է: Նա հաճելիորեն զարմացնում է իր երկրպագու-օգտատերերին նոր ու հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ տեսանյութերով:

Իր Instagram-ում երիտասարդ դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Դերասանուհին կրում է խորը դեկոլտեով, կարմիր երանգի բլուզ։ Կադրում Մերիի վարսերն արձակված են, ընտրել է նուրբ շպար։ Հրապարակմանը կից նա ոչ մի մեկնաբանություն չի կատարել, սակայն երկրպագուները բավականին ակտիվ են գտնվել՝ գրելով․ «Հիասքանչ», «Շատ սիրուն»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին բաց գույնի ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Մերին արձակել էր երկար մազերը եւ նախապատվություն տվել զուսպ շպարին։