«Հենց դու քո բոլոր ուժերը նվիրես կոչմանդ, կյանքդ կբարելավվի, բոլոր ցանկություններդ կսկսեն իրականանալ իրենք իրենցով»․ Լիլիթ Բասյան

12:35   31 հունվարի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։ Հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է մարզասրահից։

Instagram-ում հրապարկված լուսանկարում Լիլիթը սպորտային հանդերձանքով է․ տոպ, մարմինն ընդգրկող տաբատ։ Հրապարակմանը կից նա գրել է․

«Գիտե՞ք ինչումն է հաջողության գաղտնիքը. գտնել քո կոչումն ու նվիրել դրան ամբողջ կյանքդ: Ես երջանիկ եմ, գիտե՞ք ինչու. իմ ամբողջ ժամանակը ես տալիս եմ իմ որդուն ու իմ աշխատանքին, իսկ իմ աշխատանքն օգտակար է մարդկանց համար:

Հենց դու քո բոլոր ուժերը նվիրես կոչմանդ, կյանքդ կբարելավվի, բոլոր ցանկություններդ կսկսեն իրականանալ իրենք իրենցով: Ամենադժվարը հասկանալն է, թե որն է քո կոչումը: Ես այն գտել եմ:

Հենց դուք գտնեք այն, աշխարհը ձեր շուրջը կգունավորվի ամենաանսովոր գույներով: Դուք կսկսեք արթնանալ ապրելու և աշխատելու ցանկությամբ»:

Օրեր առաջ հրապարկված լուսանկարում Լիլիթը վառ շպարով էր, կրում էր խորը դեկոլտեով հագուստ։ Հայացքն ուղղված էր ներքեւ։ կադրին կից նա գրել էր․ «Սերն աշխարհի հանդեպ սկսվում է այն ժամամակ, երբ հասկանում ես, որ ամենակարևոր գանձը քեզ համար դու ես, քո հոգին։ Միայն այն ժամանակ, երբ սկսում ես գնահատել քո հոգին, սկսում ես հասկանալ ու գնահատել այս աշխարհը»։



© NEWS.am STYLE