Սյուզի Մելիքյանը ներկայացել է կրքոտ կերպարում

13:43   31 հունվարի, 2020

Երգչուհի, արդեն նաեւ դիզայներ Սյուզի Մելիքյանը հաճախ է գեղեցիկ ու գայթակղիչ հրապարակումներով կիսվում միկրոբլոգի իր էջում: Նա ցույց է տալիս իր գեղեցիկ լուքերը, հանդերձանքները, հանգստի մասին պատմող կադրեր:

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է կրքոտ ու գայթակղիչ կերպարում։ Կադրում երգչուհին կրում է սեւ, ժանյակավոր, համարձակ բացվածքով, սեւ բոի, լայն փողքերով տաբատ։ Կերպարն ամբողջացրել է լայնեզր գլխարկը։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չի կատարել։

Նշենք, որ ավելի վաղ Սյուզի Մելիքյանը հրապարակել էր ծնողների լուսանկարը։ Կադրին կից նա շնորհավորել էր նրանց ամուսնության հերթական տարեդարձը եւ իր հետեւորդներին ու երկրպագուներին հարցրել էր, թե ում է նման։



© NEWS.am STYLE