Comedy Woman-ի աստղը մի քանի կիլոգրամ է հավաքել եւ լուսանկարվել անկեղծ ֆոտոշարքում

12:07   31 հունվարի, 2020

35-ամյա Նադեժդա Սիսոեւան՝ Comedy Woman-ի Նադենկան, կիսվել է անկեղծ ու համարձակ ֆոտոշարքի լուսանկարներով: Եվ, քանի որ աստղը հումորի հրաշալի զգացում ունի, կատակել է՝ ասելով, որ կարողացել է հետեւորդների խնդրանքով մի քանի կիլոգրամ հավաքել հանգստի ժամանակ։

Ընկերների հետ նա հանգիստն է վայելել Թաիլանդում։ Մի քանի շաբաթվա ընթացքում Comedy Woman-ի աստղը Instagram-ում կիսվել է բիկինիով անկեղծ լուսանկարներով, իսկ երկրպագուները նկատել են, որ նա պետք է մի փոքր քաշ հավաքի:

Վերադառնալով Մոսկվա՝ Նադեժդան սադրիչ կերպարով նորաձեւ ֆոտոշարք  է կազմակերպել։  Հեռուստաաստղը կրում է մարմինն ընդգրկող բաց երանգի, երկար թեւերով բոդի։  Նա արձակել է երկար մազերը եւ վառ դիմահարդարում արել։ Անկեղծ կերպարը համալրել են սպիտակ գուլպաներն ու սեւ կոշիկները։

Ամեն ինչ ստացվեց. շատ գեղեցիկ լուսանկարիչ աղջիկ, հիանալի մերկ բոդի եւ արձակուրդում հավաքված կիլոգրամներ», - կատակել է Սիսոեւան:

«Աստծուն մի բարկացեք ձեր իդեալական մարմնով», «Կցանկանայի իմանալ, թե մարմնի որ հատվածներում են այդ հավաքված կիլոգրամները», «Ռումբ, շատ կրքոտ», «Նադյա, դու հիասքանչ ես», «Բառերն ավելորդ են, կատարելություն», — արտահայտվել են հետեւորդները:



© NEWS.am STYLE