Հայտնի է դարձել Բրեդ Փիթին եւ Ջենիֆեր Էնիսթոնին հաշտեցնողի անունը

15:13   31 հունվարի, 2020

Արդեն մեկ շաբաթ երկրպագուները քննարկում են SAG Awards 2020 մրցանակաբաշխությանը նախկին ամուսիններ Բրեդ Փիթի եւ Ջենիֆեր Էնիսթոնի վերամիավորումը: Պարզվում է՝ այդ ամենը չէր լինի առանց «Ընկերներ» սերիալից հայտնի Ջեն ընկերուհու՝ Քորթնի Քոքսի։

Картинки по запросу "brad pitt aniston sag getty images""

Մի անգամ Փիթը նրան հարցրել է, թե ինչպես է ապրում Ջենը, սակայն պատասխան է ստացել, որ նա երջանիկ է (այդ ժամանակ Էնիսթոնը ամուսնացած էր Ջասթին Տերուի հետ): Բայց բոլորովին վերջերս հայտնի մարդիկ կրկին հանդիպեցին եւ հենց Քորթնին Բրեդին տվեց Ջենիֆերի նոր հեռախոսահամարը:

«Քորթնիին ոչինչ ավելի մեծ հաճույք չի պատճառի, քան տեսնել իր լավագույն ընկերուհու վերամիավորումը տղամարդու հետ, որին նա երբեք չի դադարել սիրել։  Ի վերջո, հենց Քորթնին է առիթ հանդիսացել, որպեսզի բաժանումից հետո նրանք նորից սկսել խոսել», - պատմել է The Sun-ի աղբյուրը։

Картинки по запросу "кортни кокс getty images""

Ջենիֆերի եւ Բրեդ Քորթնիի վերամիավորման մասին իր հիացմունքն է հայտնել SAG Awards-ի արարողությունից անմիջապես հետո։  Դերասանուհին աստղային զույգի վերամիավորման մասին բոլոր հրապարակումների տակ լայքեր է դրել։

Աղբյուրը՝ OK!

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE