«Մարդ երբեք չի կարող հասնել այնպիսի բարձրունքի, որ իրավունք ունենա ստորադասելու մեկ ուրիշին». Ջասթին Թիմբերլեյք

17:07   31 հունվարի, 2020

Այսօր` հունվարի 31-ին, իր ծննդյան 39-ամյակն է  նշում ամերիկացի հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը: Երգիչը հայտնիություն ձեռք է բերել  ‘N Sync. խմբի կազմում: Ավելի ուշ նա իր սոլո կարիերան է սկսել՝ նվաճելով երաժշտական բոլոր հնարավոր պարգեւները: Նա 4 անգամ արժանացել է «Էմմի» եւ 9 անգամ` «Գրեմմի» մրցանակների:

Ջասթինը նաեւ դերասան է: Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերն են` «Ժամանակը», «Ընկերներ` հանուն շահի», «Շատ վատ ուսուցչուհին», «Նրանք փոխվել են տեղերով» եւ այլն, Նա նաեւ հնչունավորել է տրոլլ Բրանչին՝ «Տրոլլները» մուլտֆիլմում:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ջասթին Թիմբերլեյքի ամենաոգեշնչող  մեջբերումներից մի քանիսը.

«Մի լսեք այն մարդկանց, ովքեր ասում են՝ ավելիին ձգտելն ագահություն է: Ոչ մի սխալ բան չկա նրանում, որ դու ցանկանում ես կատարելագործվելով ոգեշնչել միլիոնավոր մարդկանց՝ փոխելով նաեւ նրանց կյանքն ու տեսակետը»:

«Եթե քեզ դուր չի գալիս այն, ինչ անում ես եւ աշխատում ես միայն գումարի համար, դու շուտով կհիասթափվես եւ կհանձնվես»:

«Ինձ դաստիարակել են այնպես, որ փողի մասին խոսելը սխալ բան է. դա չէ, որ պետք է ոգեշնչի մեզ կյանքում»:

«Մենք մշտապես պետք է մեր հայացքը հառենք երկնքին, իսկ ոտքերը ամուր պահենք գետնին: Մարդ երբեք չի կարող հասնել այնպիսի բարձրունքի, որ իրավունք ունենա ստորադասելու մեկ ուրիշին»:

«Դու չես կարող տարբերություն ստեղծել, եթե ինքդ տարբերվող չես»:

«Մարդ ստեղծված չէ, որ գնա հեշտ ճանապարհներով: Մարդը միշտ պետք է ինքն իրեն մարտահրավերներ նետի»:

«Սեքսուալությունն, իմ կարծիքով, ճիշտ մատուցման մեջ: Ես, օրինակ, մեծ քիթ ունեմ, բայց շատ սեքսուալ եմ այն կրում»:

«Աշխարհում ամենաձանձրալի բանը լռությունն է»:

Լուսանկարները՝ Carie Nelsin/ImageCollect, Courtesy of RCA Records, James Gorley/REX?Shutterstock

 

 

 

 

 

 

 



© NEWS.am STYLE