Սուրբ Վալենտինի օրվա առթիվ Cartier-ը գեղեցիկ կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել

19:23   31 հունվարի, 2020

Հայտնի ֆրանսիական Cartier ոսկերչական տունը ներկայացրել է կինոնկարը՝ նվիրված Սիրահարների օրվան։  Բրենդն իր պաշտոնական YouTube-ալիքում հրապարակել է How Far Would you Go for Love անվանումով կարճամետրաժ ֆիլմ։

Սյուժեի հիմքում պատմություն է, որի միջով անցնում են բոլոր սիրահարները՝ սկսած ամուսնության առաջարկից մինչեւ համատեղ ծերություն։  Բոլոր կադրերը նկարահանել են մեքենայով ուղեւորության ժամանակ. այդ կերպ ֆիլմը բացահայտում է սիրո փոխաբերությունը որպես մեծ ճանապարհորդություն, գրում է Blueprint-ը:

Կարճամետրաժ աշխատանքի ռեժիսորը Սեդրիկ Կլապիշն է, որը հայտնի է «Փարիզ» եւ «Ընտանեկան մթնոլորտ» ֆիլմերով: Cartier ֆիլմում նաեւ ցուցադրել է ոսկերչական զարդերի հավաքածու, որոնք լավ նվեր կլինեն բոլոր սիրահարների օրվա կամ որեւէ այլ առիթի համար:



© NEWS.am STYLE