«Այսպիսի խառնաշփոթ չէի սպասում»․ «Դոմ-2»-ի հաղորդավարի կինն արդարացել է փարթամ կրծքերի համար

20:11   31 հունվարի, 2020

«Դոմ-2» հեռուստանախագծի հաղորդավար Անդրեյ Չերկասովի կինը՝ Քրիստինան սպասում է առաջնեկին։ Այժմ ապագա մայրիկը ամուսնու հետ հանգստանում է Սեյշելներում: Շատ հետեւորդներ, նախքան բիկինիով նման քանակությամբ լուսանկարներ հրապարակելը, չեն նկատել շիկահր կնոջ նման փարթամ կառուցվածքը, ուստի նրանք ենթադրում են, որ Քրիստինան որոշ ժամանակ առաջ դիմել է պլաստիկ վիրաբույժներին: Սակայն Չերկասովան կտրականապես հերքել է այդ տեղեկությունը։

Кристина Черкасова

«Իմ բարեմասնություններն արդեն մեկ շաբաթից ավել է քննարկվում են ինսթագրամում։  Չի սպասում նման խառնաշփոթ։ Ես ուզում եմ անմիջապես պատասխանել ամենատարածված հարցին՝ կուրծքն իմն է եւ դա հստակ տեսնում են նրանք, ում «աչքերը փակ չեն» եւ չեն փորձում արդարացնել իրենց համար այն փաստը, որ բնական գեղեցկություն դեռ գոյություն ունի»,- գրել է Քրիստինան։

Кристина Черкасова

Ապագա մայրիկը նույնիսկ բարձրաձայնել է իր բարեմասնությունների չափսը, այդ կերպ հասկացնելով, որ կուրծքը «լցվել է» հղիության պատճառով:

«Իսկ եթե ավելի անկեղծ, ապա կուրծքս մեծացել է մեկ համարով եւ ես  նախկինի պես կարող եմ հագնել իմ ամբողջ ներքնազգեստը», - հավելել Է Չերկասովան։

Աղբյուրը՝ Dom2Life



© NEWS.am STYLE