Դերասանուհի Հասմիկ Խոջյանը ներկայացել է նուրբ կերպարում

22:32   31 հունվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր կադր է հրապարակել հետեւորդներին ու երկրպգուներին ներկայացնելով իր նուրբ ու քնքուշ կերպարը։

Instagram-ում հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին գեղեցիկ շպարով ու վարսահարդարմամբ է, կրում է սեւ երաանգի ժանյակավոր զգեստ։ «Որերո՞րդը ❤️ դրեցիր նկարիս», - կադրին կից գրել է նա, ինչին ակտիվորեն պատասխանել են հետեւորդները։

Ավելի վաղ հրապարակված տեսանյութում երիտասարդ դերասանուհին ավտոմեքենայի մեջ էր։ Նա ձմեռային կերպարում էր․ կրում էր մուգ երանգի վերարկու։ Հասմիկն արձակել էր վարսերն ու վառ շպար ընտրել։ «Բոլորիդ մաղթում եմ լավ տրամադրություն», - հրապարակմանը կից գրել էր նա։



© NEWS.am STYLE