12:47 1 փետրվարի, 2020Մերի Մակարյանը շատ ակտիվ է միկրոբլոգի իր էջոււմ, ուշ-ուշ, բայց նոր հրապարակումներ է կատարում՝ ամուսնու հետ գրկապառնված, ժամանցը նկարագրող լուսանկարներ ու տեսանյութեր: Այսօր հաղորդավարուհին իր հետեւորդներին է ներկայացրել առանց դիմահարդարման:

Ամուսնությունից հետո Լոս Անջելեսում բնակություն հաստատած հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրած կադրում ամիսներ առաջ մայրացած հաղորդավարուհին դստեր հետ է։ Մերին կրում է կանաչ պիջակ, վարսերն արձակված են, նուրբ շպարով է։ Իսկ Մերի եւ Վարդան զույգի առաջնեկը նայում է մայրիկի ձեռքի խաղալիքին։ Ջերմ կադրին կից հաղորդավարուհին անգլերեն լեզվով գրել է․ «Կյանքը սեր է»։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանուհին պատկերված էր ավտոմեքենայում։ Նա արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ «Ծիծաղիր աչքերով, գրկիր հոգով, ժպտա սրտով»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր երիտասարդ մայրիկը։