Խորը դեկոլտեով հագուստ, գրավիչ հայացք․ Էլեն Ասատրյանի նոր լուսանկարը

11:46   1 փետրվարի, 2020

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով: Բազմաթիվ լուսանկարներ ենք հանդիպում նաեւ դերասանուհու ճամփորդություններից ու հանգստից։

Էլեն Ասատրյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։ Դերասանուհին վառ շպարով է․ արտահայտիչ ու ընդգծված աչքեր, նուրբ շրթունքներ։ Էլենը կրում է խորը դեկոլտեով սեւ զգեստ։ Հրապարակմանը կից նա մեկնաբանություն չի կատարել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Էլենը դեղին զգեստ էր կրում։ Նա արձակել էր մազերը եւ արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ մատանիներ։ «Ավելի լավ դիմահարդար, քան ներքին խաղաղությունն է, չկա: Ամենակարեւոր դեղորայքը քնքուշ սերն է ու հոգատարությունը»,- գրել էր նա: 



© NEWS.am STYLE