Իսկ նա 46 տարեկան է․ Հայդի Քլումը նորաձեւության նկարահանումներից գայթակղիչ հոլովակ է հրապարակել

14:17   1 փետրվարի, 2020

Հայդի Քլումը մասնակցել է նորաձեւության ամսագրի նկարահանումներին, ինչով ապացուցել է, որ պահանջված է ցանկացած տարիքում։  46-ամյա հայտնի գերմանուհին դարձել է Չեխական Harper's Bazaar-ի շապիկի հերոսուհին։  Backstage նկարահանումները նա դրել է իր միկրոբլուգում։ Կադրում մոդելը կերպարանք է ընդունել Versace լեգենդար ապրանքանիշի բաց մինի-զգեստով ՝ խորը կտրվածքներով եւ փայլերով զարդարված։ Ավելի գայթակղիչ տեսք ունենալու համար Հայդին իջեցրել է հանդերձանքի թեւերը եւ մերկացրել դեկոլտեի հատվածը։

Քլումը փարթամ սանրվածք է ընտրել եւ պայծառ դիմահարդարում։ Սադրիչ լուքը համալրել են ամառային բարձրակրունկները։ Անկեղծ տեսանյութը բուռն արձագանք է առաջացրել մոդելի երկրպագուների շրջանում։ Շատերը հիացել են նրա արտաքին գեղեցիկ տվյալներով։

«Աստվածային տեսք ունեք։  Ի՞նչ պետք է անել 46 տարեկանում նման տեսք ունենալու համար», «Հայդին, ինչպես միշտ, հրաշալի է։  Իսկական սուպերմոդել։ Նման կանայք հիմա քիչ են», «Ամուսնուդ բախտը շատ է բերել», - գրել են երկրպագուները։



© NEWS.am STYLE