Գլյուկոզան կրկին իր ոճի մեջ է․ նա բիկինիով հնարք է կատարել (ֆոտո)

13:32   1 փետրվարի, 2020

Նատալյա Իոնովան ամուսնու հետ հանգստանում է Մալդիվներում եւ հետեւորդների հետ կիսվում է բոլոր հնարավոր լուքերով եւ հնարքներով: Ամուսինները շատ են լողում, արեւայրուք ընդունում, մասնակցում են տեղի երեկույթներին։ Նատալիան չի ամաչում լողազգեստով ցուցադրել կատարյալ մարմինը:

Գլյուկոզան արդեն երկար ժամանակ զբաղվում է յոգայով եւ կարող է կատարել նույնիսկ ամենաբարդ հնարքները։  Այս անգամ նա կիսվել է գլխի վրա արված հնարքով։

Երգուհին կարծում է, որ յուրաքանչյուր կին պետք է ժամանակ հատկացնի իրեն եւ զբաղվի սեփական մարմնով։  Որպես ապացույց՝ նա մեջբերում է արել փիլիսոփա Ջոն Ռոնին։ «Հոգ տարեք ձեր մարմնի մասին, այն միակ վայրն է, որտեղ դուք պետք է ապրեք», — գրել է Նատալիան:

Երկրպագուները գնահատել են երգչուհու անկեղծ կերպարը եւ նրա կեցվածքը։  «Շքեղ կազմվածք», «Ամենակատարյալ մարմինը, դուք շատ սպորտային եք», «Մեզ ամեն օր ավելի ու ավելի եք զարմացնում», — հավաստիացրել են հետեւորդները:



© NEWS.am STYLE