«Տատիկի ռետուզը»․ Քսենիա Սոբչակին քննադատել եմ անհաջող տեսքի համար

15:13   1 փետրվարի, 2020

Իր նոր ամուսնու՝ Կոնստանտին Բոգոմոլովի հետ Քսենիա Սոբչակը հայտնվել է «Содержанки» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերային։  Սոբչակի կերպարն այս անգամ ձախողված էր։ «Содержанок-2»-ի շնորհանդեսին «Դոմ-2»-ի նախկին հաղորդավարուհին ընտրել էր տպավորիչ լուք, որը բաղկացած էր սեւ կաշվե զգեստից, որի տակից երեւում էր սեւ ներքնազգեստը: Հանդերձանքը համալրվել էր դասական սեւ կոշիկներով եւ նույն գույնի կլատչով, իսկ այն ավարտին է հասցրել վառ կարմիր շրթներկը:

Սակայն Քսենիայի նորաձեւ կերպարը չի հաջողվել․ ամեն ինչ փչացրել են մարմնագույն երանգի խիտ զուգագուլպաները։ Հեռուստահաղորդավարուհուն, որը մեկ անգամ չէ, որ ծաղրել է ուրիշի զգեստները, սոցցանցերում քննադատել են «տատիկի ռետուզի» համար: Քննարկումներում Սոբչակին համեմատել են Եղիսաբեթ II թագուհու հետ, որը ներկայանում է հենց այդ զուգագուլպաներով։  Մեկնաբաններն առատաձեռն են գտնվել՝ Սոբչակի զուգագուլպաներն անվանելով «տատիկի ռետուզ, ընտանեկան մասունք», ինչպես նաեւ «խորհրդային անցյալի եւ տատիկից մնացած ժառանգության համադրություն»։

Աղբյուրը՝ УзнайВсе

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE