Ոճային Մոնիկա Բելուչին զարդարել է ֆրանսիական Elle ամսագրի շապիկը

16:21   1 փետրվարի, 2020

55-ամյա դերասանուհին մասնակցել է ոճային նախագծին։ Մոնիկա Բելուչին ներկայացրել է total black կերպար։

Կրքոտ իտալուհին ապացուցել է, որ իրական գեղեցկությունը ոչ մի ավելորդություն չի պահանջում։  Մոնիկան զարդարել է ֆրանսիական Elle ամսագրի նոր համարը։

Բելուչիին անվանել են մոդելային կնոջ մարմնացում։  Դերասանուհին կերպարանք է ընդունել Dolce&Gabbana ապրանքանիշի տղամարդկանց ոճի սեւ սմոքինգով։ Նա հանդուգն սանրվածքով է։

Դերասանուհուն դիմահարդարումն ընդգծում է նրա աչքերը։ Նրա շուրթերը զարդարել են նյուդ երանգի շրթներկը։ Հայտնի գեղեցկուհին միատոն կերպարը կենդանացրել է ուրախ հայացքով եւ հմայիչ ժպիտով:

Դերասանուհին իր կարիերան հաջողությամբ համատեղում է մոդելային գործունեության հետ։ Նա շարունակում է  իր մասնագիտության մեջ լինել ամենապահանջվածը եւ կանացի գեղեցկության մարմնացումներից մեկը։  Ամբողջ աշխարհի առաջատար հրատարակությունները հերթ են կանգնում Վենսան Քասելի նախկին կնոջ լուսանկարը շապիկին դնելու իրավունքի համար։

Սեւ գույնը Բելուչիի անվիճելի ֆավորիտն է: Վերջին ժամանակներս դերասանուհին ավելի ու ավելի հաճախ է նախապատվություն տալիս այս երանգին։ Մոնիկան իր օրինակով ցույց է տալիս, որ total black-ը ոչ թե ձանձրալի է, այլ էլեգանտ եւ նորաձեւ:

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE