Առանց շպարի, անճանաչելի կերպարում եւ ընտանիքի նոր անդամի սպասումով. ինչի՞ մասին է պատմել հայտնիների Instagram-ն այս շաբաթ (ֆոտո)

14:31   1 փետրվարի, 2020

Instagram-ն ամեն շաբաթ լի է նորություններով, հայտնիների Instagram-ն՝ առավել եւս: Այն, կարծես, չի էլ հասցնում շաբաթվա ընթացքում «շունչ քաշել», քանի որ հայ հայտնիները միշտ էլ գտնում են կիսվելու թեմա եւ երկրպագուներին ուրախացնող հրապարակումներ, ինչն, իհարկե, լավ է եւ հետաքրքիր:

Եթե ինչ-ինչ պատճառներով բաց եք թողել ձեր սիրելիների էջերի նորություններերը, NEWS.am STYLE-ի այս խորագիրը հատուկ ձեզ համար է: Մենք ամփոփել ենք, թե ինչ տեսք է ունեցել հայկական աստղային Instagram-ն այս շաբաթ:

Հանգիստը շարունակվում է, ճանապարհորդությունները՝ եւս: Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի հրապարակումից պարզ է դառնում, որ նա Բարսելոնայում է: Սիրելի քաղաքում երգչուհին վայելում է ջերմ օդն ու թարմեցնող սուրճը: Աստղիկն, ինչպես միշտ, վառ եւ գունավոր կերպարում է:

Քրիստինա Եղոյանն ու Շողեր Թովմասյանն էլ ԱՄՆ-ում են: Չնայած դերասանուհիները առանձին-առանձին են վայելում իրենց շրջագայությունը, բայց նրանց երկուսին էլ միավորում է մեկ ընհանուր բան՝ սեւ հագուստի հանդեպ սերը:

Դերասանուհի Անաիս Սարդարյանի որդին՝ Մոնթեն, այս շաբաթ նշել է ծննդյան 2-ամյակը: Մայրիկը խնջույքի լուսանկարներով կիսվել է հետեւորդների հետ:

Ընտանեկան ջերմություն է տարածել նաեւ Լուսինե Թովմասյանը՝ հրապարակելով ամուսնու եւ որդու՝ փոքրիկ Ալեքի լուսանկարը:

Սիլվա Հակոբյանն էլ կիսվել է իրենց ընտանեկան լուսանկարով, որում պատկերված են ինքը, դուստրը եւ ամուսինը: Ի դեպ, երգչուհու հետեւորդները նկատել են, որ Միլան շատ նման է հայրիկին:

Իսկ մոսկվաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը նոր-նոր է պատրաստվում իրական երջանկությանը: Դիմահարդարն Instagram-ում հրապարակած լուսանկարով երկրպագուներին տեղեկացրել է, որ սպասում է իր առաջնեկին:

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը վերջին շրջանում առավել հաճախ է հրապարակում լուսանկարներ, որոնցում առանց դիմահարդարման է:

Նրա երկրպագուներն արդեն հասցրել են գնահատել նրա բնական տեսքն ու գեղեցկությունը: Մեկ այլ հրապարակման մեջ Նազենին մարզասրահում է: Դերասանուհի-հաղորդավարուհին խոստովանել է, որ իրեն էլ է երբեմն դժվար լինում անցնել մարզումներին, բայց իր հետեւորդներին կոչ է արել հետեւել իր օրինակին. «Վեր կաց ու մարզվիր»,-գրել է նա:

Այս շաբաթ երկրպագուներին ոճափոխությամբ զարմացրել են Սոֆյա Պողոսյանն ու Արփինե Իսրայելյանը:

Սոֆյան փոխել է սանրվածքը՝ ներկայանալով աֆրիկյան հյուսքերով, իսկ Արփինեն ամբողջովին նոր կորպարում է:

Այսպիսին նրան երկրպագուները դեռ չէին տեսել: Սովորաբար մեղմ եւ նուրբ դիմահարդարմամբ աչքի ընկնող դերասանուհին լուսանկարներում շատ վառ շպարով եւ արտասովոր սանրվածքով է, ինչի շնորհիվ բավական վայրի կերպար է ստացվել: Բայց խոստովանեք՝ դերասանուհուն սազում է:

Մնում է միայն սպասել եւ տեսնել, թե ովքեր իրենց ոճափոխություններով եւ նորություններով կզարմացնեն, կզայրացնեն կամ էլ, ուղղակի, կհիացնեն մյուս շաբաթ:



© NEWS.am STYLE