Կրքոտ ու սադրիչ․ Իննա Խոջամիրյանի նոր լուսանկարները

18:48   1 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում մշտապես կիսվում է հրապուրիչ ու եթերային լուսանկարներով: Իր հետեւորդներին ու երկրպագուներին հմայիչ դերասանուհին ներկայացնում է դիմահարդարման եւ վարսահարդարման տարբեր ոճեր, գեղեցիկ ֆոտոշարքեր, առօրյայից ու հանգստից լուսանկարներ։

Instagram-ում հրապարակված նոր ֆոտոշարքում Իննան ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Կադրերում նա կրում է ջինսե տաբատ, իսկ ամսագրով ծածկել է մարմնի վերեւի հատվածը։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում են լայնեզր գլխարկն ու ակնոցը։ Նա մեղմ շպարով է։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում եւ մարմնավորում գլխավոր հերոսուհու կերպարը, եթերային զգեստ է կրում։ Նա արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Մեկնաբանություններում Իննան հետեւորդներին հարցրել է, թե ինչ կընտրեին, եթե մեկ գերբնական ուժի հնմարավորություն ունենային։ «Ես թռչել կիմանայի...»,- նշել է նա։

 

 

Լուսանկարները՝ @soghoyan_photography



© NEWS.am STYLE