Սոֆի Մխեյանը ներկայացել է ձմեռային կերպարում

20:40   1 փետրվարի, 2020

Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է ձմեռային կերպարում։ Երգչուհին կրում է սեւ վերնաշապիկ, ջինսե տաբատ, երկար սեւ երանգի վերարկու։ Կերպարը հիանալի համադրվել է ակնոցի հետ, իսկ այն ամբողջացրել են կիսաերկարաճիտները։ Հրապարակմանը կից երգչուհին դիմել է հետեւորդներին․ «Բարի լույս մարդիկ... ասում են դրսում ձյուն է գալիս, բայց ես դեռ չեմ տեսել, արթնացել եմ այ սենց տրամադրությամբ, պատրաստվում եմ հարազատ մարդկանց այսօր պինդ գրկել ու ասել, որ անսահմա՜ն սիրում եմ իրանց )))) նույնն էլ Ձեզ եմ խորհուրդ տալիս»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ վերնաշապիկ էր կրում եւ վանդակավոր պիջակ։ Նա արտահայտիչ շպարով էր, կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ արեւային ակնոց եւ գլխարկ։ «Կարմիր գլխարկը»,- հրապարակումն այսպես էր մեկնաբանել երգչուհին։



© NEWS.am STYLE