«Հաճելի երեկոյի ակնկալիքով»․ Մկրտիչ Արզումանյանի հումորային լուսանկարը

23:32   1 փետրվարի, 2020

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է զվարճալի կերպարում։ Սիրված դերասանը կրում է սպիտակ վերնաշապիկ, մոխրագույն ժակետ, նույն երանգի տաբատ, իսկ նրա կերպարն ամբողջացնում է գլխարկը։ Սիրված սերասանը բեղերով է եւ դեմքի բազմանշանակ արտահայտությամբ է։ Կադրին կից Մկրտիչ Արզումանյանը գրել է․ «Հաճելի երեկոյի ակնկալիքով»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված լուսանկարում սիրված դերասանը կրում էր սպիտակ վերնաշապիկ, դարչնագույն տաբատ եւ սպորտային կոշիկներ։ Իսկ կոշիկների վրայից բախիլներ։ Սրամիտ հումորիստի գրառումը նվիրված էր հենց դրանց։ Նա գրել էր․  «Երկու ոտքով աչք մտնելուց առաջ»։ Մկրտիչ Արզումանյանի երկրպագուներն էլ իրենց հերթին են մեկնաբանել կադրը․  «Դուք միշտ էլ մեր աչքի մեջ ու գլխի վրա տեղ ունեք», «Մենակ եմ տխուր եմ»։



© NEWS.am STYLE