Համերգների ընթացքում Մադոննայի հնչեցրած սադրիչ հայտարարությունները երկրպագուներին շոկի են ենթարկել

23:03   1 փետրվարի, 2020

Չնայած, որ լեգենդար երգչուհի Մադոննան արդեն 61 տարեկան է, սակայն մինչ այժմ նա դեմ չէ բեմից հանդիսատեսի հետ անվայել թեմաներ քննարկել: Լոնդոնում վերջին ելույթի ժամանակ աստղը երկրպագուներին ցնցել է իր «սադրիչ» հայտարարություններով, գրում է Teleprogramma.pro-ն։

Լոնդոնի «Պալլադիում» մարզադաշտում ելույթի ժամանակ Մադոննան առանց ամաչելու հարցրել է ունկնդիրներին, թե ինչպես են վերաբերում տղամարդկանց փոքր չափի սեռական օրգանին։

«Ինչպես եք անվանում փոքր սեռական օրգան ունեցող տղամարդկանց։ Ես չգիտեմ, երբեք նրանց հետ գործ չեմ ունեցել։ Դուք գիտեք չէ՞, որ չափը կարեւոր է։ Մի ձեւացեք, որ դա այդպես չէ»,- բեմից հայտարարել է երգչուհին։

Երկու ժամ տեւողությամբ շոուի ընթացքում հնչել են բազում սադրիչ արտահայտություններ։ Ակնարկելով իր լիբիդոյի լավ վիճակի մասին՝ Մադոննան անդրադարձել է սեռական հաճույքներին։

«Սովորաբար ես ծնկի եմ գալիս մոտ 20 րոպե եւ դա նորմալ է։  Ասում են, որ ինձ մոտ լավ է ստացվում»։

Բացի այդ, լեգենդար արտիստուհին իր սեռական օրգանն անվանել է «պատուհան» եւ անպարկեշտ կատակել վեներական հիվանդությունների, մեծ կոմպոզիտոր Մոցարտի մասին եւ շատ այլ թեմաների շուրջ։

Աղբյուրը՝ 5канал

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE